Հարցեր

ՄԿԼ Շիփինգը ձեզ կտրամադրի լիարժեք խորհրդատվություն՝ ցանկալի մեքենան ընտրելու համար և ընտրելու դեպքում կօգնի ձեզ գնելու հարցում:

ՄԿԼ Շիփինգը դիմում է տրանսպորտային միջոցի ապահովագրության համար մեքենան գնելուց հետո, ինչը նշանակում է,որ մեքենան ապահովագրված է աճուրդում նկարագրված վիճակում,և աճուրդի լուսանկարների հետ ցանակացած անհամապատասխանության դեպքում տեղեկացվում է ապահովագրական ընկերությանը՝ժամանելուն պես:

ՄԿԼ Շիփինգը համագործակցում է բանկերի հետ և կարող է ձեզ օգնել վարկավորման հարցում:

Աճուրդը հաղթելուց հետո ՄԿԼ-ի ամերիկյան ներկայացուցչությունը կգնա աճուրդի վայր,կտեղափոխի ձեր մեքենան մեր պահեստ՝ նավահանգստի մոտ,մեքենան կզզնվի և կնկարվի,այնուհետև կբեռնվի կոնտեյների մեջ,ապահովված կլինի անվտանգ տեղափոխման համար,կոնտեյները կտեղադրվի նավի մեջ և կտեղափոխվի Վրաստանի նավահանգիստ,որտեղից էլ կգա Հայաստան:

Զննումը չի նշանակում մեքենայի տեխնիկական զննում: Ստուգվում է միայն այն,թե որքանով է մեքենայի ներկայիս վիճակը համապատասխանում աճուրդում նկարագրվածին:

ՄԿԼ Շիփինգի գլխավոր էջում դուք կարող եք օգտագործել հաշվիչը, որտեղ ընտրում եք աճուրդում նշված վայրը և համակարգը ցույց է տալիս, թե որ նավահանգստից է մեքենան մեկնելու՝ ցույց տալով բեռնափոխադրման արժեքը մինչև Վրաստանի նավահանգիստ:

Ավտոմեքենան կարող է ձեզ մոտ լինել նվազագույնը 2 ամիս ժամկետում:

ՄԿԼ Շիփինգի կողմից ձեզ համար ստեղծված կայքում դուք կարող եք հետևել ձեր մեքենայի շարժին:

Դուք կարող եք տեղեկատվություն գտնել բեռնափոխադրման գծի կայքում՝ ներբեռնելով ձեր մեքենայի կոնտեյների համարը,երթուղին և նշանակման նավահանգիստ հասնելու ամսաթիվը:

Նավագնացության գիծը ընկերություն է, որը տիրապետում և շահագործում է նավեր և կոնտեյներներ՝ վերհսկելով տեղափոխումը նավահանգստից նավահանգիստ: ՄԿԼ Շիփինգի օպերատորը ձեզ կտրամադրի բեռնափոխադրման գծի մասին տեղեկատվություն անմիջապես ձեր մեքենայի կոնտեյներ բարձվելու պահից սկսած:
Select Your Color
Theme Option